Ֆիլիպինների հեռացող նախագահի դուստրը երդվել է որպես փոխնախագահ

Ֆիլիպինների հեռացող նախագահի դուստրը երդվել է որպես փոխնախագահ

Սառա Դուտերտեն՝ Ֆիլիպինների հեռացող պոպուլիստ նախագահի դուստրը, ընտրություններում հաղթելուց հետո՝ երդվել է որպես երկրի փոխնախագահ, հայտնում է AP լրատվական գործակալությունը:

Հայտնի է, որ երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Դուտերտեի հայրենի Դավաո քաղաքում, որտեղ Սառա Դուտերտեն զբաղեցնում էր քաղաքապետի պաշտոնը: Երդմնակալությունը, երկրի Սահմանադրությանը համաձայն, տեղի է ունեցել պաշտոնը ստանձնելուց երկու շաբաթ առաջ, իսկ ամսի 30-ին մայրաքաղաք Մանիլայում տեղի է ունենալու նորընտիր նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերի երդմնակալության արարողությունը:

Դուտերտեի նախագահությունը նշանավորվել է թմրանյութերի դեմ դաժան արշավով, որի հետեւանքով հազարավոր առեւտրականներ են սպանվել՝ հիմնականում փոքր գործունեություն ծավալով: Այս ամենի հետեւանքվ միջազգային քրեական դատարանը Դուտերտեի նկատմամբ հետաքննություն է սկսել՝ մարդկության դեմ հանցագործությունների կասկածով: