Այս իշխանությունների գործելաոճի հետևանքով կորցրել ենք Արցախը և ՀՀ-ի բազմաթիվ տարածքներ․Աբրահամյան
Հայ-ռուսական հարաբերությունները այս երեք տասնամյակի ընթացքում կամ անկախությունից ի վեր պատմական մինիմումի են հասել. դա ակնհայտ է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նշեց՝ այս ամենի հետ կապված ռուսական կողմը եթե ասելիք ունի՝ թող արտահայտի։
«Այսօր մենք այս իշխանությունների գործելաոճի հետևանքով կորցրել ենք Արցախը, կորցրել ենք ՀՀ-ի բազմաթիվ տարածքներ։ Հիմա էլ երբ իշխող ուժի ղեկավարը խոսում է խաղաղությունից, այդ նույն ժամանակ Թուրքիայից և Ադրբեջանից շանտաժներ և սպառնալիքներ են հնչում Հայաստանի հասցեին»,- ասաց Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում