ՔՊ-ն՝ Խաչատուր Սուքիասյանի բիզնես և քաղաքական շահերի լոբբիստ

ՔՊ-ն՝ Խաչատուր Սուքիասյանի բիզնես և քաղաքական շահերի լոբբիստ

ՔՊ-ական բիզնեսմեն Խաչատուր Սուքիասյանի ՀայԷկոնոմբանկ-ը Ֆեյսբուքի իր էջով առաջարկում է ՀՀ հպարտ քաղաքացիներին ամառային հանգիստն անցկացնել Բաթումիում: Սուրմալուի ողբերգության ֆոնին ՀՀ գործող իշխանությունների սրտի «օլիգարխը» շարունակում է գումար վաստակել, քանի որ նրանց համար Հայաստանի ու Արցախի ապագան հետաքրքիր է այնքանով, ինչքանով դա կարող է իրենց բերել եկամուտ:

2018թ.-ից հետո, երբ Փաշինյանն ու թիմը «գունավոր հեղաշրջման» արդյունքում եկան կամ բերվեցին իշխանության, Հայաստանում ամրապնդվեցին Խաչատուր Սուքիասյանի քաղաքական և տնտեսական դիրքերը՝ նա դարձավ պատգամավոր, իսկ նրա բիզնեսը դե-ֆակտո վայելում է ՀՀ գործող իշխանությունների «պրոտեկտորատը»:

ՔՊ-ն դարձել է Սուքիասյանների բիզնեսի լոբբիստ՝ երբեք ՔՊ-ն չի ընդունելու այնպիսի որոշում, որը կարող է հարվածել Սուքիասյանի տնտեսական կամ ապագա քաղաքական շահերին և պլաններին:

Փաշինյան-Սուքիասյան սերտ հարաբերությունները սկսվել են վաղուց, իսկ այսօր Փաշինյանն ու Սուքիասյանը դարձել են նաև քաղաքական թիմակիցներ՝ Սուքիասյանը պատգամավոր է դարձել Արցախը մաս-մաս ադրբեջանցիներին հանձնող ՔՊ-ի ցուցակով:

Հայաստանը դարձել է ՔՊ-ական «օլիգարխների» «խաղատախտակը», որտեղ քաղաքական ֆիգուրները դասավորվում են այնպես, ինչպես կցանկանան մի քանի «ընտանիքներ»:

Վահրամ Բագրատյան