Ինչո՞վ է զբաղվել Թագուհի Ղազարյանը մինչև պատգամավոր դառնալը

ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն ամենաշատ քննարկվող կերպարներից է, սակայն քննադատությունները կապված են ոչ թե գործունեության, այլ հարցազրույցներում հնչեցրած տեսակետների ու արտաքին տեսքի համար։ Ղազարյանը ծնվել է 1991թ. մարտի 16-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում:
2013թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը, 2015թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Ներկայում սովորում է նույն ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի ասպիրանտուրայում:
2013-2015թթ. եղել է «armsport.am», «sport.am», «footballcity.am» կայքերի սպորտային լրագրող եւ թարգմանիչ: 2014-2015թթ.՝ «Planet Travel club» տուրիստական կազմակերպության էքսկուրսավար: 2016-2018թթ.՝ «Birthright Armenia» կազմակերպության հայոց լեզվի ուսուցիչ՝ անգլախոս եւ ռուսախոս ուսանողների համար: 2016 թվականից համագործակցում է «Դարակ» հրատարակչության հետ: 2017-2018թթ.՝ Եղիշե Չարենցի տուն թանգարանի գիտաշխատող, ցուցադրությունների եւ հանրահռչակման բաժնի վարիչ: 2018թ. օգոստոս-նոյեմբեր՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ հետազոտող:
2018 թվականից ՀՀ մշակույթի նախարարությանը կից գրականության հանրահռչակման ոլորտի մասնագիտական խորհրդի անդամ է:
2019-2021թթ եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ: 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Ղազարյանն ամուսնացած չէ: