Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Նիդերլանդներում

Փետրվարի 6-9-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Նիդերլանդներում: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ և միջոցառումներ, այդ թվում՝ Նիդերլանդների գործադիր ու օրենսդիր մարմինների և Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների հետ: