Հայտնաբերել են ժանտախտի երկու տարբեր տեսակներ, որոնք գոյություն են ունեցել անտիկ ժամանակներում

Չնայած այն հանգամանքին, որ հայտնաբերման եւ բուժման ժամանակակից մեթոդների պայմաններում ժանտախտը մարդկության համար այդքան մեծ վտանգ չի ներկայացնում, գիտնականները շարունակում են ուսումնասիրել դրա երթը մոլորակով մեկ դար առաջ:
Հետազոտությունները նպատակ ունեն պարզել, թե որտեղից է հայտնվել եւ տարածվել ժանտախտի ցուպիկն ամբողջ աշխարհում: Վերլուծելով հնագույն մարդկանց մնացորդների տարբեր կտորներ՝ մասնագետներն անսպասելի բացահայտում են արել։ Պարզվում է՝ մոտ 3000 տարի առաջ այս հիվանդության երկու տարբեր շտամներ են եղել, հայտնում է Planet-today-ը։
Ընդ որում, տարբերությունը տարածման եղանակի մեջ է։ Ցուպիկի մի տեսակը կարող էր ապրել լվերի մարսողական համակարգում, իսկ մյուսը՝ ոչ։ Հետեւաբար, երկրորդի տարածողները հենց մարդիկ են եղել։ Սա կտրուկ փոխում է հիվանդության էվոլյուցիայի հանդեպ վերաբերմունքը:
Այժմ պետք է պարզել, թե որ պահին է ցուպիկը սովորել ապրել լվերի վրա, եւ ինչն է հանգեցրել դրան: Հայտնի չէ, թե որն է լինելու հաջորդ մուտացիան։ Ժանտախտի դեպքերը, թեեւ հազվադեպ են, սակայն շարունակում են գրանցվել աշխարհի շատ մասերում։ Մարդիկ վարակվում են հիվանդ կրծողների վատ եփած միս ուտելով։