Լճաշենում տուն է փլուզվել․ կա վիրավոր

Լճաշենում տուն է փլուզվել․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan․com-ի հաղորդմամբ՝ ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում պատ է փլուզվել եւ փլատակների տակ քաղաքացի է մնացել։

Բժիշկները վիրավորին մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։