Դուք օբյեկտիվ չեք․ ձեր վերաբերմունքը իմ հանդեպ վիրավորական է․ Աշոտյանը` դատավորին

Դուք օբյեկտիվ չեք, միգուցե գիտելիքների խնդիր ունեք։ Բայց այսօր հենց այդ օրն է` քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակի օրն է և դուք նիստ եք դրել հենց այսօր։ Այս մասին դատական նիստում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այս գործով եկեք մի զբաղվեք։ Ձեր վերաբերմունքը իմ հանդեպ վիրավորական է։ Ինձ «զասուդիտ» եք անում և նաև ուրիշ մարդկանց։ Բայց այս ամեն ինչը բերում է նրան, որ դուք ապացուցեցիք, որ այս գործով չեք կարողանում զբաղվել։ Հարգաժան դատավոր, գնացե՛ք»,- հորդորեց Աշոտյանը դատավորին։

Մանրամասները՝ տեսանյութում