Xerox-ը դադարեցրել է ապրանքների մատակարարումը Ռուսաստան

Xerox-ը դադարեցրել է ապրանքների մատակարարումը Ռուսաստան

Ամերիկյան Xerox Holdings Corp. ընկերությունը դադարեցրել է ապրանքների մատակարարումը Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Քսավիե Հեյսը։

Նրա խոսքով՝ ընկերությունը հետեւում է երկրում իրավիճակի փոփոխությանը եւ տեղյակ է Ռուսաստանի կառավարության կողմից ակտիվների պոտենցիալ առգրավման սպառնալիքի մասին։

Xerox-ը Ռուսաստանում եւ Ուկրաինայում ներկայացված է առանձին իրավաբանական անձանց կողմից: Հեյսը նշել է, որ ինչպես ռուսական ստորաբաժանումը, այնպես էլ ուկրաինական ստորաբաժանումը մեծ եկամուտներ չեն բերում, եւ ընկերությունն ամեն ինչ անում է՝ սահմանված պատժամիջոցներին լիովին համապատասխանելու համար։