Ձյունը վնասել է Բաթումիի օդանավակայանի կենտրոնական մուտքի տանիքը (տեսանյութ)

Ձյունը վնասել է Բաթումիի օդանավակայանի կենտրոնական մուտքի տանիքը:
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, և աշխատանքներ են տարվում վնասված տանիքի վերականգնման ուղղությամբ, հայտնել են օդանավակայանի թեժ գծից «Sputnik Georgia»-ին։
Բաթումիի օդանավակայանն արդեն չորրորդ օրն աշխատում է սահմանափակ ռեժիմով։ Բաթումի բոլոր չվերթերն ընդունում է Քութայիսիի միջազգային օդանավակայանը, որն աշխատում է բնականոն ռեժիմով։