Արթուր Ալեքսանյանի հաղթարշավը ԵԱ-ում շարունակվում է

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Եվրոպայի հնգակի, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ) մեկնարկային գոտեմարտում 3:1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Ռոբերտո Կոբլիաշվիլիին։
Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 7։4 հաշվով հաղթանակ է տարել հունգարացի մրցակցի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ փուլ։