Ճամբարակում բախվել են «Mercedes»-ն ու «ԳԱԶ 52» բեռնատարը, 1 մարդ մաhացել է․ Shamshyan

Ճամբարակում բախվել են «Mercedes»-ն ու «ԳԱԶ 52» բեռնատարը, 1 մարդ մաhացել է․ Shamshyan

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում բախվել են առանց համարանիշի «ԳԱԶ 52» մակնիշի բեռնատարն ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:
 
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը «Mercedes»-ի վարորդն է: