«Զվարթնոց» օդանավակայանում Մոլդովայի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

«Զվարթնոց» օդանավակայանում Մոլդովայի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 8-ին Երևան-Քիշնև չվերթի հաշվառումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 38-ամյա Իոն Կ.-ն:

Նա 2013 թ. դեկտեմբերի 9-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր փոխանցելու մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

`