Ո՞վ հանձնեց Արցախը 

Ո՞վ հանձնեց Արցախը 

Սեպտեմբերի 19-ը հայոց օրացույցի սև օրերից մեկն է. մեկ տարի առաջ այս օրն Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ինչի հետևանքը դարձան էթնիկ զտումները և Արցախի հայաթափությունը:

Անցած մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն ամեն ինչ արեցին՝ Արցախի կործանման պատասխանատվությունը Ստեփանակերտի էլիտայի, Հայաստանի նախկին իշխանությունների ուսերին բարդելու համար՝ վկայակոչելով ԼՂՀ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի ինչ-որ հրամանագիր, որը ստորագրվել էր Բաքվի շանտաժի և հարկադրանքի պայմաններում:

Ո՞վ է հանձնել Արցախը:

Այս հարցում, կարծում եմ, ճշմարտությունը մեկն է:

Արցախը հանձնել է այն մարդը, ով 2018- 20թթ-ին մերժել է կարգավորման փաստաթուղթը, բանակցությունները սկսել է «իր կետից», լայքերի և ծափերի տարափի ներքո հիստերիկ ձայնով ազդարարել է «Արցախը Հայաստան է և վերջ» աղետաբեր արտահայտությունը՝ պատերազմը բերելով մեր տուն:

Արցախը հանձնել է այն մարդը, որ պատերազմի օրերին անգամ մտածել է իր անիծյալ վարկանիշի մասին և հրաժարվել է ընդունել Պուտինի՝ հրադադար հաստատելու առաջարկությունը: Նա այդպես է վարվել, որպեսզի իրեն դավաճան չասեն՝ անգամներով մեծացնելով Եռաբլուրի տարածքը, մեր վշտի խորությունը:

Արցախը հանձնել է այն մարդը, ով ԼՂ խնդրում նշաձողն իջեցնելը դարձրեց «կրոն»՝ Պրահայում Արցախը ճանաչելով ունիտար Ադրբեջանի մաս:

Արցախը հանձնել է այն մարդը, ով Արցախի անկման ողբերգությունը համարում է Հայաստանի ինքնիշխանության օր:

Այդ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է:

Արցախի անկման պատմությունը նրա դատավճռի կմախքն է:

Դատավճիռ, որը նրան, վաղ թե ուշ, տանելու է Նաիրի Հունանյանի խուց:

Վահրամ Բագրատյան