Սուրեն Պապիկյանն ընդունել է Բրազիլիայի դեսպանին. քննարկվել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանն ընդունել է Բրազիլիայի դեսպանին. քննարկվել է  տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ապրիլի 20-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Այս մասին հաղորդում են Պաշտպանության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը:

Զրուցակիցները քննարկել են  նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: