ՉԼ․ ՊՍԺ-ն հաղթեց «Բարսելոնա»-ին, Դորտմունդի «Բորուսիա»-ն՝ Մադրիդի «Ատլետիկո»-ին և դուրս եկան կիսաեզրափակիչ

ՉԼ․ ՊՍԺ-ն հաղթեց «Բարսելոնա»-ին, Դորտմունդի «Բորուսիա»-ն՝ Մադրիդի «Ատլետիկո»-ին և դուրս եկան կիսաեզրափակիչ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցները ՊՍԺ-ն ու Դորտմունդի «Բորուսիա»-ն են:

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն հյուրընկալելով «Բարսելոնա»-ին` առավելության հասավ 4:1 հաշվով: Թիմերի նախորդ հանդիպումն ավարտվել էր «Բարսելոնա»-ի հաղթանակով 3:2 հաշվով: ՊՍԺ-ն կշարունակի պայքարը Չեմպիոնների լիգայում:

Օրվա մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն տանը հաղթեց Մադրիդի «Ատլետիկո»-ին 4:2 հաշվով: Նախորդ հանդիպմանը «Ատլետիկո»-ն հաղթել էր 1:2 հաշվով: Դորտմունդյան թիմը ևս ՉԼ կիսաեզրափակիչում է:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի մյուս խաղերը կկայանան ապրիլի 17-ին: «Մանչեսթեր Սիթի»-ն կընդունի «Ռեալ»-ին (առաջին խաղ` 3:3), իսկ «Բավարիա»-ն կմրցի «Արսենալ»-ի հետ (առաջին խաղ` 2:2):