Ընտրություններից մեկ տարի անց քաղաքական ճգնաժամը չի հանգուցալուծվել․ հարցերը լուծվում են բացառապես զենքով․Կարեն Քոչարյան

Ընտրություններից մեկ տարի անց քաղաքական ճգնաժամը չի հանգուցալուծվել․ հարցերը լուծվում են բացառապես զենքով․Կարեն Քոչարյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց քաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլ ավելի է խորացել։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նա ընգծեց, որ քաղաքական ճնաժամը համեմվել է նաև տնտեսական և այլ ոլորտների ճգնաժամերով։

«Հասարակությունն ավելի պառակտված է։ Խորհրդարանական ընդդիմությունը ոչ թե խորհրդարանում է, այլ փողոցում։ Ինչպես կարող էր քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվել, եթե խորհրդարանում նստած է մի խմբակցություն, «ժողովրդավարության բաստիոնն» է ՝մի խմբակցությունով խորհրադարան»,-ասաց նա։

Կարեն Քոչարյանն ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, Նիկոլ Փաշինյանը չեն կատարել իրենց խոստումները, այլ ճիշտ հակառակ գործողություններ են իրականացրել։

«Քարոզարշավին շատ բան են ասել։ Ասել էին, որ զենքով հարց չի լուծվելու, հիմա բոլորս ականատես ենք, որ զենքով են հարցեր լուծում։ Տեսնում ենք, թե գործադիր իշխանությունը դատական իշխանության դեմ ինչեր է անում, այսօր ձայնագրությունը լսեցինք։ Դիտարկեք բոլոր ոլորտները, տեսեք, որ որևէ բան չի արվում»,-ասաց նա։

Քաղտեխնոլոգը հիշեցրեց՝ չնայած նախընտրական ծրագրում Արցախի հարցի վերաբերյալ ՔՊ-ն ասել է` «անջատում հանուն փրկության» հիմա բացահայտ խոսում է այն մասին, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։

Անի Գևորգյան