Մարատ Աճեմյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մարատ Աճեմյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող  ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Մարատ Աճեմյանը դարձել է  փոխչեմպիոն։

Աճեմյանն առաջին գոտեմարտն անցկացրել է 1/8 եզրափակիչում և 9:0 հաշվով հաղթել իրանցի Ահմադ Բադրադինիին, իսկ քառորդ եզրափակչում նույն հաշվով նախատեսվածից շուտ պայքարից դուրս է թողել ադրբեջանցի Շախիդ Նաբիևին։

Կիզաեզրափակչում հայ ըմբիշը գոտեմարտել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ումիդժոն Կարոմովի դեմ և մրցակցին հաղթել ընդամենը 36 վայրկյանում` 8:0։

Եզրափակչում հայ ըմբիշը 3-6 հաշվով պարտվել է ռուս Ասլանբեկ Կոստոևին։