Ուկրաինան և Ռուսաստանը կարող են պայմանավորվել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ստեղծման շուրջ․ Լեհաստանի նախագահ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրից հետո Ուկրաինան և Ռուսաստանը կարող են պայմանավորվել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ստեղծման շուրջ։
Նա ասել է, որ այս հարցը մանրամասն քննարկում է պահանջում։
Դուդան այս մասին խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ, գրել են ԶԼՄ-ները։
Նրա խոսքով՝ եթե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ համաձայնագիր ձեռք բերվի, ապա կարող է անհրաժեշտ լինել ներգրավել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր՝ Ուկրաինայում իրավիճակը կայունացնելու համար։