Շանթ Սարգսյանը առաջատարների թվում է․ Շախմատի ԵԱ

Շանթ Սարգսյանը առաջատարների թվում է․ Շախմատի ԵԱ

Շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Հայաստանն ունի 9 ներկայացուցիչ: Երրորդ տուրում հաղթանակներ են տարել Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արթուր Դավթյանը: Մեր մյուս 6 շախմատիստները՝ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը ոչ-ոքի են խաղացել։

3 տուրից հետո 3 միավորով Շանթ Սարգսյանը առաջատարների թվում է։ Նա կիսում է 1-7 տեղերը,լրացուցիչ ցուցանիշներով 3-րդն է։ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արթուր Դավթյանը ունեն 2,5-ական միավոր։ Մանուել Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը ունեն 2-ական միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 1,5 միավոր և Էմին Օհանյանը՝ 1 միավոր:

Եվրոպայի անհատական առաջնությանը մասնակցում է շուրջ 300 շախմատիստ, կանցկացվի 11 տուր՝ շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո: Մրցաշարի հաղթողը կստանա 20 հազար, երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը` 15 հազար, իսկ երրորդը` 10 հազար եվրո: