ԱՄՆ կառավարությունը 11,5 մլն դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար

ԱՄՆ կառավարությունը 11,5 մլն դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար

ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին հումանիտար կարիքների համար։ Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը։

Նրա խոսքով՝ վիրավոր քաղաքացիական անձինք, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղում և ունեն տարհանման կարիք, անհրաժեշտ է, որ նրանց տարհանումը կազմակերպվի Ադրբեջանի իշխանությունների կողմից։