Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Սիրիայի նոր իշխանությունների՝ Ասադին արտահանձնելու պահանջի մասին տեղեկությունը

Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Սիրիայի նոր իշխանությունների՝ Ասադին արտահանձնելու պահանջի մասին տեղեկությունը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Դամասկոսի ենթադրյալ պահանջների մասին տեղեկությունները:

Ըստ ԶԼՄ-ների՝ Սիրիայի նոր իշխանությունը պահանջել է Մոսկվային փոխհատուցել, Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին արտահանձնել։

Պեսկովին հարցրել են սիրիական Sana գործակալության տեղեկության մասին։

«Ոչ, ես դա թողնում եմ առանց որևէ մեկնաբանության», - պատասխանել է Պեսկովը:

Քաղաքական գործչի խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը սիրիական իշխանությունների հետ, գրել են ԶԼՄ-ները։