Փորձում է ազատվել պատասխանատվությունից․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Փաշինյանին

Փորձում է ազատվել պատասխանատվությունից․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Փաշինյանին

Սեպտեմբերի 24-ի Փաշինյանի հայտարարությունն անընդունելի հարձակումներ է պարունակում Ռուսաստանի Դաշնության դեմ և «մերժում» է հարուցում Մոսկվայում. այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ։

Ըստ հաղորդագրության՝ հակառուսական հայտարարություններով Փաշինյանը փորձում է ազատվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։

«Երևանը մեծ սխալ է թույլ տալիս՝ միտումնավոր կերպով փորձելով քանդել իր կապերը Ռուսաստանի Դաշնության հետ և հանրապետությունը պատանդ դարձնելով Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերին։

2020թ. աշնանը միայն ՌԴ-ի և նախագահ Պուտինի ջանքերը կանխեցին, որ Հայաստանը ամբողջական պարտության մատնվի։ Եթե Փաշինյանը համաձայներ հրադադարին ավելի վաղ, պարտությունը կլիներ պակաս ցավալի»,- ասված է հայտարարության մեջ։

«ՀՀ վարչապետը, այդպիսով, ընդունեց, որ այսքան ժամանակ գիտակցաբար պատրաստել է երկիրը Ռուսաստանից շրջադարձին։ Նոր արևմտյան վեկտորի ընտրությունը փորձ է արվում հիմնավորել իբր ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի սխալներով»։

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ գերատեսչությունը նշել է, որ պնդումները, թե բողոքի ակցիաները ոգեշնչվում են Ռուսաստանի կողմից, իրականության հետ կապ չունեն։

«Մոսկվան շարունակում է լայնածավալ օգնություն ցուցաբերել եղբայրական Երևանին անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում։ Նա միշտ հավատարիմ է եղել իր դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք հանրապետությունը ընտրության առաջ չի դրել՝ մեզ հետ կամ մեր դեմ»։