Ադրբեջանը մեզ ամենօրյա ռեժիմով սպառնում է պատերազմով․ Վահագն Ալեքսանյան

Տարածքներ տալ կամ չտալը շատ քրեաիրավական եզրույթներ է պարունակում․ ՀՀ իշխանությունը պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ու եթե ՀՀ իշխանությունը տա ՀՀ որևէ տարածք, քրեորեն կպատժվի։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, որ «եթե չկան անվտանգային երաշխիքներ, ինչո՞ւ ենք տալիս Տավուշի չորս գյուղերը»։

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ՝ որն է ՀՀ սուվերեն տարածքը։

Դիտարկմանը, որ խախտվում է Տավուշի առաջնագիծը, թշնամին ավելի է մոտենում մեր տարածքին, Ալեքսանյանն արձագանքեց՝ «երբ իրենք ասում են՝ «պետք է սահմանազատում ու սահմանագծում արվի», պետք է նաև այդ սահմանները սահմանապահները հսկեն»։

«Պետական սահմանի ռեժիմի պիտի անցնենք, ինչը ենթադրում է անվտանգային ռեժիմի ուժեղացման մասին»,- նշեց նա։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը խոսում անվտանգային երաշխիքների չլինելուց, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց․ «Ադրբեջանը մեզ սպառնում է պատերազմով, գրեթե ամենօրյա ռեժիմով, ու տանում են նրան, որ հասնեն էսկալացիայի»։

Մանրամասները՝ տեսանյութում։