Օֆշորային սեփականատերը վաճառում է Կապանի լեռնահարստացման կոմբինատը. գնորդը հայ գործարար է

Օֆշորային սեփականատերը վաճառում է Կապանի լեռնահարստացման կոմբինատը. գնորդը հայ գործարար է

Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերությունը (Chaarat Gold Holdings Limited, CGH) 55,4 մլն դոլարով վաճառում է հայաստանյան իր դուստր ձեռնարկությունը՝ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն, որը շահագործում է Կապանի լեռնահարստացման կոմբինատն ու Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը․ գրում է Hetq.am-ը։

Շահումյանի հանքավայր

Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերությունը (Chaarat Gold Holdings Limited, CGH) 55,4 մլն դոլարով վաճառում է հայաստանյան իր դուստր ձեռնարկությունը՝ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն, որը շահագործում է Կապանի լեռնահարստացման կոմբինատն ու Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։

Շահումյանի հանքավայր

«Chaarat Gold Holdings»-ի այն ժամանակվա գլխավոր տնօրեն Արտյոմ Վոլինեցը «Հետքին», մասնավորապես, ասել էր. «Կապանը հրաշալի հանքավայր է, ճիշտ այնպիսին, ինչպիսին մենք կցանկանայինք ձեռք բերել եւ զարգացնել»:

Ո՞վ է «Չաարատ Կապանը» վաճառողի սեփականատերը

Օֆշորային «Chaarat Gold Holdings Limited»-ը «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի անմիջական սեփականատերը չէ: Հայկական ընկերության 100 տոկոսի բաժնետերը Կիպրոսում գրանցված «Chaarat Gold International Limited»-ն է, որն իր հերթին պատկանում է «CGH»-ին:

«CGH»-ի 45,78 տոկոսի սեփականատերը մեկ այլ օֆշորում՝ Բերմուդյան Կղզիներում գրանցված «Labro Investments Limited»-ն է, որի տերը Շվեդիայի քաղաքացի Մարտին Անդերսոնն է: Արդյունքում հենց Անդերսոնն է «Չաարատ Կապանի» ամենախոշոր իրական սեփականատերը:

Մարտին Անդերսոն

2018-ին, երբ «CGH»-ը հայտարարեց Կապանի լեռնահարստացման կոմբինատը գնելու մասին, Անդերսոնի մասնակցությունն այդտեղ 35,51 տոկոս էր: Ներկայում «CGH»-ի (բնականաբար, նաեւ «Չաարատ Կապանի») երկրորդ խոշոր բաժնետերը «China Nonferrous Metals Int’l Mining Co. Ltd»-ն է (3,26 տոկոս):  

Ինչու՞ է Կապանի կոմբինատը վաճառվում

«CGH»-ն օգոստոսի 16-ին իր տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ 2019-ին Շահումյանի հանքավայրի շահագործման իրավունքը ձեռք բերելուց հետո դրա արդյունաբերական ցուցանիշները բարելավվել են, Կապան համայնքում արվող ներդրումները շարունակվել են՝ «չնայած շահագործման վրա ազդող նշանակալի աշխարհաքաղաքական իրադարձություններին, ներառյալ՝ հարեւան երկրի հետ ռազմական գործողություններին, կորոնավիրուսի ազդեցությանը եւ Ուկրաինայում շարունակվող կոնֆլիկտի ոչ անմիջական ազդեցությանը»:

Ըստ հաղորդագրության՝ «Չաարատ Կապանի» շահույթը (հարկերը վճարելուց հետո) 2021-ին կազմել է 10,5 մլն դոլար, իսկ 2022-ին՝ 1,7 մլն դոլար: Այդուհանդերձ, «CGH»-ի տեղեկացմամբ, 2023 թ. առաջին կիսամյակում Կապանի կոմբինատի եկամուտը (հարկերը չհանած) եղել է ընդամենը 2,3 մլն դոլար, ինչի վրա ազդեցություն է ունեցել դրամի արժեւորումը դոլարի նկատմամբ եւ ցածր արտադրողականությունը: