Հայաստանում ԵՄ պատվիրակությունը Անմար կրակի մոտ ոգեկոչել է զոհվածների հիշատակը

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը Անմար կրակի մոտ ոգեկոչել է զոհվածների հիշատակը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և որոշ դեսպանատների ներկայացուցիչները ծաղկեպսակ են դրել «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ: Տեղեկանում ենք ԵՄ-ն Հայաստանում Ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունից։ «Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և որոշ դեսպանատների ներկայացուցիչները ոգեկոչեցին զոհվածների հիշատակը և ծաղկեպսակ դրեցին «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ՝ նացիզմի պարտության և Երկրորդ աշխարհամարտում զոհված հայազգի զավակների հիշատակի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։