Հետաքրքիր փաստեր սուրճի մասին

Սուրճն աշխարհում ամենից շատ սպառվող ըմպելիքն է, գուցե հենց դա է պատճառը, որ սուրճի մասին շատ հետաքրքիր փաստեր կան:
Հետաքրքիրն այն է, որ առաջին Եվրոպական սրճարանները Վիեննայում կամ Պրահայում կրկին բացվել են հայերի կողմից։
25 հետաքրքիր փաստ սուրճի մասին`
1. Աշխարհում երկրորդ ամենաշատ սպառվող ըմպելիքն է` ջրից հետո։
2. Հաշվվել է, որ օրական աշխարհում խմում են 1.6-2 միլիարդ բաժակ սուրճ։
3. Ամենից շատ սուրճ խմում են հյուսիսային երկրներում։
4. café-սուրճ բառը գալիս է արաբերենից ,,Qahwat Al -bun,,, որը նշանակում է գինի հացահատիկից։
5. Սուրճ ստանում են ծառից, որը կոչվում է cafeto, հասնում է մինչև 6մ բարձրության։
6. Սուրճի ազդեցությունը նվազում է, երբ այն խառնում են կաթի հետ։
7. Սուրճը կարող է լավացնել ֆիզիկական ակտիվությունը։
8.Աշխարհի ամենաշատ գովազդվող ապրանքանիշներից է` Coca Cola-յի հետ միասին։
9.Կապուչինո սուրճն այդպես է անվանվում, որովհետև սրա գույնն ասոցացվում է կապուչինո վանականների սովորույթների հետ։
10. Որոշ գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինի օգտագործումը կարող է արագացնել նյութափոխանակությունը 3-11%ով։
11. Բրազիլիան համարվում է սուրճի գլխավոր արտադրողը` աշխարհում արտադրվող սուրճի 30,16 տոկոս։
12.Ամերիկացիների 54%ը սուրճ խմում է ամեն օր։
13.Կորեայում և Ճապոնիայում կան կատուների համար սրճարաններ, որտեղ այդ թեմատիկ զվարճանքի վայրերում մատուցվում են ըմպելիքներ և որոնց հաճախորդները կատուներն են։
14.Ֆրանսիայում սրճարան կա, որտեղ եթե չասեն ,,ողջույն,, կամ ,,խնդրում եմ,, բառերը, սուրճն ավելի թանկ կվաճառվի։
15.Սուրճը կարող են որպես պարարտանյութ օգտագործել հողի համար, հողը հարստացնում է սննդանյութերով և վերացնում սնկերին և բակտերիաներին։