Ուկրաինական ուժերը հարվածել են ՌԴ Բրյանսկի շրջանում գտնվող ենթակայանին և էլեկտրահաղորդման գծերին. մանրամասներ

Ուկրաինական ուժերը մի քանի ժամ առաջ հարձակվել է ՌԴ Բրյանսկի շրջանում գտնվող ենթակայանի և էլեկտրահաղորդման գծերի վրա. նրանք հարվածներ են հասցրել հրետանիով և անօդաչու թռչող սարքերից պայթուցիկներ նետել։
Ստացված տեղեկություններով՝ շրջանը հարձակման է ենթարկվել առավոտյան ժամը հինգին։ Անօդաչու թռչող սարքը ժամը 04:30-ի սահմաններում անհայտ պայթուցիկներ է նետել Կլիմովսկի շրջանի Ռուդնյա-Ցատա գյուղի էլեկտրական ենթակայանի վրա (սահմանից 8 կմ հեռավորության վրա): Մեկուկես ժամ անց հարձակումը կրկնվել է։ Ոչ ոք չի տուժել, սակայն գյուղը մնացել է առանց էլեկտրականության։
Ուկրաինայի զինված ուժերը նաև երկու անգամ գնդակոծել են Գորդեևսկի շրջանի Պետրովա Բուդա գյուղը (սահմանից 6 կմ հեռավորության վրա)։
Վնասված է հոսանքի գիծը. զոհեր և վիրավորներ չեն եղել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Մոսկվայում 5 ուղղաթիռի տիպի անօդաչու թռչող սարք են խոցել:
Տեսանյութերը՝ այստեղ