Լայն ջինսե տաբատ, սև բարձրակրունկներ. Սիրուշոյի նոր տեսքը (լուսանկարներ)

Երգչուհի Սիրուշոն հանդես է եկել նոր տեսքով։
Նա լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում։
Երգչուհին կրել է կանաչ ցանցավոր սվիտեր, լայն ջինսե տաբատ, սև բարձրակրունկներ։ Արտիստն իր տեսքը լրացրել է սև ակնոցով, արծաթագույն վզնոցով, մատանիներով, թևնոցներով, կաշվե սև բաճկոնով։
«Վաղը մեկնում ենք Մոսկվա, որտեղ ելույթներ ունեմ և հաղորդման հյուր եմ լինելու: Կփորձենք էջերում հնարավորինս կիսել։ Վաղը ներկայացնելու ենք նաև մեր նոր՝ ազգային ոճով տիկնիկները․․․ անհամբեր եմ»,- երեկ գիշերվա հրապարակմանը կից գրել է Սիրուշոն։
Լուսանկարներն այստեղ