Ադելը գաղտնի ամուսնացել է (լուսանկար)

Ադելը գաղտնի ամուսնացել է (լուսանկար)

Համացանցը նախօրեին սկսել է քննարկել Ադելի և Ռիչ Փոլի գաղտնի հարսանիքը։ Իսկ այս խոսակցություններին տեղի է տվել հենց երգչուհին։ 

Ադելի երկրպագուները նրա սոցցանցում «գաղտնի հաղորդագրություն» են նկատել։ Օրերս երգչուհին ստացել է իր առաջին Էմմին և իր օգտահաշվում կիսվել բաղձալի արձանիկի ուրախալի լուսանկարներով։ Իսկ մի նկարում հատկապես ուշադիր բաժանորդները նկատել են դոմինոյի անվանական հավաքածու։ Տուփի վրա գրված է եղել «Փոլի ընտանիքը» (The Paul’s): Ոմանք պարզապես հեղեղել են մեկնաբանությունները՝ հարցնելով, թե արդյոք նրանք ամուսնացած են: