60 դրամ որտեղից ճարեն, որ տոմս առնեն, չէ՞․ Փաշինյան
Մեծամորի թանգարան-արգելոցը հսկայական պոտենցիալ ունի, հանրահռչակման իմաստով էլ այս տարի շատ հետաքրքիր ցուցադրություն էին իրականացրել մետրոյում։ Մեծամորը շրջիկ ցուցադրություն էր կազմակերպել, որպեսզի իրազեկվածությունն ու այցելելու հնարավորություն բարձրացնեն։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Վերջինս նշեց, որ տոմսային գնային քաղաքականությունն էլ է փոփոխվել, որի արդյունքում սեփական եկամուտներն ավելացել են մոտ 50 տոկոսով։
Փաշինյանը նշեց, որ թանգարանների մուտքը մինչև 12 տարեկան երեխաների համար անվճար է, իսկ մյուսների համար սկսվում է 1000 դրամից, նախկին 100-150 դրամի փոխարեն։
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նույն Մեծամորի դեպքում թանգարանի տոմսը 60 դրամ էր։
«Դրա համար էլ մարդ չէր գնում, չէ, լուրջ եմ ասում։ Ասում են՝ 60 դրամ, 60 դրամ որտեղից ճարեն, որ տոմս առնեն, չէ՞», -ծիծաղով արձագանքեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում