Քիչ առաջ ԱԱԾ–ն ձերբակալել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին

Քիչ առաջ ԱԱԾ–ն ձերբակալել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին

Ըստ մամուլի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ու փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել են։ 

Տեղեկության իսկությունը ճշտելու  համար MediaHub.am-ը կապ հաստատեց ԲԴԽ աշխատակազմի  մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ  Լիլիթ Շաբոյանի հետ, սակայն վերջինս նշեց, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: 

«‎Հետևաբար, ո՛չ միջնորդության բովանդակության և ո՛չ էլ դատավորին անհատականացնող տվյալներ փոխանցել չեմ կարող»,-ասաց նա։

Լիաննա Թորոսյան