Ժամը 18:00 դրությամբ՝ Արցախից Հայաստան են եկել ավելի քան 74 հազար տեղահանվածներ

Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 74400 անձ է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ Հակարիի կամուրջը նույն ժամի տվյալներով հատել է 15535 տրանսպորտային միջոց։
55240 անձի դեպքում իրականացվել է հաշվառում։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։