Ով, ինչ փորձի անել՝ ես կմնամ ես. Ալեն Սիմոնյանը՝ ՔՊ-ում «թևերի» բաժանվելու մասին

Ով, ինչ փորձի անել՝ ես կմնամ ես. Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ես ունեմ իմ անցած ճանապարհը, իմ հետագիծը և ունեմ իմ մեծ թիմը... ինչ ասես ասում են, բայց ժամանակը ամեն ինչ գցեց իր տեղը»,- ասաց նա, պատասխանելով հարցին, թե որքանով են համապատասխանում իրականությանը լուրերը, թե ՔՊ-ի ներսում իր դեմ աշխատող մարդիկ կան:

Նա ասաց, որ ՔՊ-ն փորձություն անցած թիմ է և ինքը չի կարող որևէ թև մատնանշել:

Մանրամասները՝ տեսանյութում։