Ընդդիմությունն ու ՔՊ-ն համաձայնության եկան

Երեկվա միջադեպի պատճառով «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախապատրաստած ելույթներն ընդհատվեցին, առաջարկում ենք վերականգնել, որ պատգամավորները հնարավորություն ունենան խոսելու:
Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ով հանդես եկավ վարման կարգով։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար առաջարկն ընդունելի էր. որոշվեց թույլատրել պատգամավորներին ելույթներ ունենալ:
Սիմոնյանը խնդրեց զերծ մնալ վիրավորանքներից ու հնարավոր սադրանքներից: