Ինչու է մարդու քունը տանում ուտելուց հետո․ բացատրել է թերապեւտը

Ինչու է մարդու քունը տանում ուտելուց հետո․ բացատրել է թերապեւտը

Ուտելուց հետո քնկոտությունը կարելի է բացատրել արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ թռիչքներով, ասել է թերապեւտ Նատալյա Լեոնտեւան։

Նրա խոսքերն է մեջբերել «RuNews24» գործակալությունը։

Թերապևտը զգուշացրել է, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ անկում, որին հաջորդում է նույնքան կտրուկ բարձրացում, առավել հաճախ տեղի է ունենում պարզ ածխաջրերով հարուստ մթերքներ օգտագործելուց հետո։ Մարդը կարող է նաև հոգնածություն զգալ և մի փոքր քնելու մեծ ցանկություն ունենալ, եթե նա շատ յուղոտ մթերքներ է կերել, որոնք մարսելու համար մեծ էներգիա է պահանջվում։

Լեոնտեւայի խոսքով՝ կեսօրից հետո քնկոտություն կարող է առաջանալ նաև ստամոքս-աղիքային տրակտ արյան հոսքի պատճառով, որն անհրաժեշտ է սնունդը մարսելու համար։

Ուժերի կորուստն այս դեպքում բացատրվում է նրանով, որ ուղեղի արյան մատակարարումը կարող է ժամանակավորապես նվազել։ Ուտելուց հետո քնելու ցանկության մեկ այլ պատճառ բժիշկը արյան մեջ երկաթի պակասն է անվանել։