Գողացել են 800 հազար դրամի 60 հատ աղավնի, շունն էլ հայտնաբերվել է սատկած

Փետրվարի 18-ին գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Դիմիտրով գյուղում աղավնիներ են գողացել։
«Գյուղ մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներին Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Վաչագան Խ․-ն հայտնել է, որ գիշերը օգտվելով տան բակի չցանկապատված լինելու հանգամանքից, մուտք են գործել բակ և այնտեղ գտնվող աղավնիների բնի դռները վնասելով բացել են և գողացել մոտ 60 թև աղավնի՝ պատճառելով մոտ 800 հազար դրամի նյութական վնաս, իսկ աղավնիների բնի մոտ կապված իր շունը իրեն անհայտ հանգամանքներում սատկել է։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն»,-հայտնում է shamshyan.com-ը։