Սիրիայի նախկին նախագահի կողմնակիցները ապստամբություն են բարձրացրել (տեսանյութ)

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցները ապստամբություն են բարձրացրել:
Սիրիական բանակը մտել է Լաթաքիա և Տարտուս
Սիրիայի ժամանակավոր կառավարությանը ենթակա զինված ուժերի ստորաբաժանումները գործողություն են սկսել Լաթաքիա և Տարտուս քաղաքներում Ասադի կողմնակիցների դեմ, հայտնել է սիրիական SANA գործակալությունը։
Ներքին անվտանգության վարչությունը հայտարարել է «լայնածավալ գործողության» մասին վարչական կենտրոններում, շրջակա քաղաքներում և լեռնային շրջաններում։ Իշխանությունները կոչ են արել նախկին նախագահի կողմնակիցներին վայր դնել զենքերը։
Լաթաքիա նահանգում է տեղակայված նաև ՌԴ ռազմաօդային բազան։ Մոտակայքում ծանր բախումներ են եղել անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև։
Սիրիայում բախումների հետևանքով կա շուրջ 70 զոհ. հայտարարվել է պարետային ժամ։