Թրամփը Կոնգրեսին հղած իր ուղերձում նկատի է ունեցել Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը

Թրամփը Կոնգրեսին հղած իր ուղերձում նկատի է ունեցել Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան հայտնել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին հղած իր ուղերձում նկատի է ունեցել X-ում Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, երբ խոսել է «նամակի մասին»։

Ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի առջև՝ Թրամփն ասել էր, որ Վաշինգտոնը​ ​«զորեղ ազդանշաններ» է ստացել Ռուսաստանից խաղաղությանը պատրաստ լինելու մասին։ 

Նա նաև ասել էր, որ Զելենսկիից ստացել է նամակ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին: 

«Sky News»-ը և «The Telegraph»-ը հայտնել են, որ Զելենսկին հեռախոսով խոսել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ՝ նախքան Ուկրաինայի խաղաղության ցանկության մասին հայտարարելը։ Զրույցը տեղի է ունեցել Վաշինգտոնի՝ Կիեւին ռազմական օգնությունը դադարեցնելու որոշման ֆոնին։ Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ զրույցից անմիջապես հետո Զելենսկին «մեղմացել է»։