Բարոյական և հոգևոր նորմերի կոպտագույն խախտում է․ Ռուսաստանի հայերի միություն

Բարոյական և հոգևոր նորմերի կոպտագույն խախտում է․ Ռուսաստանի հայերի միություն

Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 28-ին Սարդարապատում, երբ մի խումբ ոստիկաններ ու հատուկ ջոկատայիններ ապօրինի կերպով փորձեցին խոչընդոտել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությանը, որ այցելի հուշահամալիր, ոչ միան արարողակարգա-իրավական, բարոյական և հոգևոր նորմերի կոպտագույն խախտում է, բայց նաև մեր ժողովրդի պետականության ինքնիշխան հիմքերի, գաղափարախոսական և ավանդական արժեքների վրա հարձակման տարր։

Կոչ ենք անում Հայաստանի ղեկավարներին, հայկական եկեղեցիների և թեմերի առաջնորդներին, քաղաքական և հասարակական կազմակերպություններին հրապարակայնորեն արտահայտել իրենց վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ, պահանջում ենք անկախ հետաքննություն անցկացնել այդ հանցավոր միջադեպի վերաբերյալ՝ որոշում կայացնող աղբյուրը բացահայտելու և լիազորությունները գերազանցած ուժային կառույցների ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու նպատակով՝ չսպասելով, որ նրանց և նրանց սերունդներին Տիրոջն անխուսափելի պատիժ հասնի:

Ռուսաստանի հայերի միություն