Երեք դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանին հետմահու նոր մեղադրանք է առաջադրվել

Երեք դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանին հետմահու նոր մեղադրանք է առաջադրվել

Միխայիլ Խաչատրյանը, որը սպանվել էր 2018թ. հուլիսին երեք դուստրերի կողմից, նորից մեղադրվել է իր գործադրած բռնության համար։ Այս մասին տեղեկացրել է mk.ru պարբերականը՝ հղում կատարելով սպանվածի հարազատների ներկայացուցչին։

Փաստաբան Գեորգի Չուղուաշվիլին, որը ներկայացնում է սպանվածի հարազատների կողմը, տեղեկացրել է նոր խմբագրմամբ մեղադրանքի մասին, որն ստացվել է սպանվածի հասցեին։

Փաստաբանը պնդում է, որ ոչ մի նոր բան գործին չի ավելացել, բոլոր մեղադրանքները հենվում են Խաչատրյան քույրերի հայտարարությունների վրա։

2018թ. սպանված Միխայիլ Խաչատրյանի քրեական գործի քննությունն ավարտվել է։ Չնայած Խաչատրյան քույրերի պաշտպանությունը պնդել է անհրաժեշտ ինքնապաշտպանության մասին, Ռուսաստանի Քննչական կոմիտեն նրանց մեղսագրում է սպանություն նախնական պայմանավորվածությամբ։ Աղջիկների պնդմամբ՝ հայրը մշտապես սեռական ու հոգեբանական բռնություն է գործադրել իրենց հանդեպ, ինչն էլ դրդել է նրանց այդ քայլին։ Միեւնույն ժամանակ, Միխայիլին մեղադրում են դուստրերի հանդեպ հալածանքների եւ սեռական բնույթի գործողությունների, ինչպես նաեւ պոռնոգրաֆիայի անօրինական պատրաստման եւ շրջանառության մեջ։

Խաչատրյան քույրերի պաշտպանությունը կարող է պահանջել դադարեցնել Քրիստինայի, Անգելինայի եւ Մարիայի քրեական գործը, եթե նրանց հայրը մեղավոր ճանաչվի։

2021թ. օգոստոսին կրկնակի փորձաքննությունը հաստատել էր հոր կողմից բռնության փաստը։ Սեպտեմբերին, հերթական փորձաքննությունից հետո, պարզվել էին Միխայիլ Խաչատրյանի մանկապղծության հակումները։