Չեմ հանդիպել մեկին, որ կասկածի տակ է դնում շրջափակման փաստը. Մամիջանյան

Չեմ հանդիպել մեկին, որ կասկածի տակ է դնում շրջափակման փաստը. Մամիջանյան

Կարող ենք ֆիքսել, որ ԵԽԽՎ բոլոր ազգային պատվիրակությունների ներկայացուցիչների հետ, որ շփվել եմ՝ ֆորմալ և ոչ ֆորմալ, չեմ հանդիպել մեկին, որ կասկածի տակ է դնում շրջափակման փաստը։

Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով նախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի քննարկմանը:

Նա նշեց՝ պետք է սպասել, թե ինչ զարգացումներ կլինեն: Բայց բացի այդ, ասաց պատգամավորը, Progress report-ում Հայաստանի առաջարկած փոփոխություններն ընդունվել են, որոնք վերաբերում էին Լաչինի միջանցքին և գերիների վերադարձին։ 

«Կարող ենք համարել, որ սա Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշման ևս մեկ դրսևորում էր»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

MediaHub-ը հիշեցնում է, որ 2022 թվականի 12-ից Ադրբեջանի կողմից փակվել է Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Արցախի շուրջ 120 հազար խաղաղ բնակիչ հայտնվել է շրջափակման մեջ: Առկա է հումանիտար ճգնաժամ: Այս հարցի քննարկումն ընդգրկված էր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում:

Քննարկումը, ինչպես և ակնկլավում էր, ուղեկցվեց Ադրբեջանի պատվիրակների հիստերիկ դրսևորումներով, որոնք փորձեցին ևս մեկ անգամ կեղծ թեզերը հրապարակել:

Նարե Գնունի