Բացահայտվել են ծխելու երկարաժամկետ վտանգները

Բացահայտվել են ծխելու երկարաժամկետ վտանգները

Գիտնականները բացահայտել են ծխելու վտանգավոև երկարատև ազդեցությունն առողջության վրա, նույնիսկ դա այդ սովորությունը թողնելուց տարիներ անց:

Nature ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ ծխախոտը երկարաժամկետ ազդեցություն է ունենում իմունային համակարգի վրա։

Մասնագետները վերլուծել են Ֆրանսիայում բնակվող 1000 առողջ մարդկանց արյան նմուշները։ Երկարատև փոփոխություններ են հայտնաբերվել հարմարվողական իմունիտետում, որը ժամանակի ընթացքում զարգանում է և հիշում օտար պաթոգենները, որոնց մարմինը հանդիպում է: Ավելին, ծխելու ազդեցությունը հարմարվողական իմունիտետի վրա գերազանցում է քնի կամ ֆիզիկական ակտիվության պակասի ազդեցությունը։

Չնայած բնածին իմունիտետը վերականգնվում է ծխելը թողնելուց անմիջապես հետո, հարմարվողական իմունիտետը տարիներ կամ տասնամյակներ է պահանջում՝ նորմային վերադառնալու համար: