Ի՞նչ վիճակում է երեկ վիրավորում ստացած զինծառայողը

Երեկ վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում վիրահատվել է: Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նա նշեց, որ վիրահատությունը բարեհաջող է անցել:
«Այս պահի դրությամբ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում թշնամու կրակոցից վիրավորում էր ստացել շարքային զինծառայող։
Նարե Գնունի