Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազը 7 օրում զեկույց կկազմի Արցախում Բաքվի ցեղասպան քաղաքականության վերաբերյալ

Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտնել է, որ Արցախի նախագահի խնդրանքով 7 օրից զեկույց կկազմի Արցախում հայերի ցեղասպանության վերաբերյալ:
«Արցախի նախագահը հարցրել է՝ ադրբեջանական շրջափակումը նոր ցեղասպանությո՞ւն է հայերի դեմ։ Ինձ համար պատիվ է օգնելը», - գրել է Օկամպոն թվիթերի իր միկրոբլոկում:
Նա նաև հռետորական հարց է հնչեցրել, թե արդյոք Ադրբեջանի նախագահն այսօր ցեղասպանություն է իրականացնում: