ԱՄՆ-ը Ռուսաստանին ծանուցել է Ուկրաինայի բանակցություններում իր ներկայացուցչի մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանին ծանուցել է, թե ով է բանակցություններ վարելու Ուկրաինայի հարցով Վաշինգտոնի անունից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր առավոտյան ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի [Մայք Ուոլցի] հետ քննարկումներ են եղել, թե ինչ են լինելու այս թիմի անդամների անունները։ Մենք կապ հաստատեցինք ռուսների հետ»,- նշել է նա։
Վիտկոֆը հավելել է, որ Ուկրաինան նույնպես կտեղեկացվի։