«Լոկոմոտիվը» չի ցանկանում Նաիր Տիկնիզյանին վարձավճարով բաց թողնել «Սևիլյա». նոր քայլեր կլինեն

«Լոկոմոտիվը» չի ցանկանում պաշտպան Նաիր Տիկնիզյանին վարձավճարով բաց թողնել «Սևիլյա»։
Իսպանական ակումբը ցանկանում էր հայ եզրայինին վերցնել անվճար վարձակալելով՝ գնելու հնարավորությամբ, հայտնել է լրագրող Իվան Կարպովը
«Երկաթուղայինները» հրաժարվել են, քանի որ ցանկանում են պերմանենտ տրանսֆեր։ «Սեւիլյան» բարելավված առաջարկ է պատրաստում. պատրաստվում են վճարովի վարձակալություն կամ տրանսֆեր առաջարկել, սակայն «Լա Լիգա»-ում ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով թիմերը դժվար թե կարողանան համաձայնության գալ, քանի որ «Լոկոմոտիվը» խաղացողի համար ցանկանում է 8 միլիոն եվրո, և Իսպանացիները կարող են առաջարկել միայն 6-ը: