ՔՊ-ն Վարդենիսի ավագանու նիստին համայնքի ղեկավարի թեկնածու չառաջադրեց

Մենք չենք անարգել մեր ընտրողներին, եկել ենք քվեարկության և հայտնում ենք մեր կարծիքը։ Այդ մասին այսօր Վարդենիսի ավագանու նիստից հետո ասաց ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանը։
Նշենք, որ նրա թիմն այսօր հրաժարվել է քաղաքապետի թեկնածու առաջադրել, և հենց դա համարում է հանրության կարծիքը։
Դիտարկմանը, որ ինքը պետական դավաճանության մեջ մեղադրվող մարդու հետ դիրքերում է եղել, Մելքոնյանը արձագանքեց՝ ասելով, որ շատ մարդկանց հետ է ինքը նկարվել։
«Զինվորական համազգեստով ամեն մարդու հանդեպ հարգանք ունեմ»,- ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ իրենք համայնքի ղեկավարի թեկնածու չառաջադրեցին՝ Մելքոնյանը պատասխանեց, որ դա զենքերը վայր դնել համարել չի կարելի։