«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լևանդովսկու 75 000 եվրո արժողությամբ ժամացույցը գողացել են ինքնագրեր բաժանելիս

Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն կողոպտել են թիմի մարզաբազայի մոտ ինքնագրեր տալու ժամանակ. հայտնել է sport.es պորտալը։
Ըստ հրապարակման՝ երբ մարզիկը նստել է մեքենան և պատուհանից սկսել ինքնագրեր բաժանել, երկու մարդ բացել է մեքենայիր դուռը և ֆուտբոլիստի դաստակից հանել 75 000 եվրո արժողությամբ ժամացույցը։
Հաղորդվում է, որ Լևանդովսկին փորձել է մեքենայով հասնել գողերին, սակայն փոքր վթարի է ենթարկվել։ Ավելի ուշ կողոպտիչներին բերման են ենթարկել ոստիկանությունը, որը կարողացել է նաև ժամացույցը վերադարձնել «Բարսելոնա»-ի հարձակվողին։