Այս պահին ընտրությունների մասին բացարձակապես չեմ մտածում․ Ավինյան

Ես Երևանի փոխքաղաքապետն եմ, որը համակարգում է վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը, և նախկինում նման համակարգման գործառույթ Երևանի փոխքաղաքապետերը չեն ունեցել: Դա է պատճառը, որ իմ այցերը այսպես եք ընկալում։ Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով իր կողմից չհայտարարված քարոզարշավ իրականացնելուն։

Դիտարկմանը, որ ամեն տեղ ինքն է ներկայացնում Երևանի քաղաքապետարանը, դա արդյո՞ք անարդար մոտեցում չէ գալիք տարի անցկացվելիք ընտրություններին մասնակցող մյուս գործիչների նկատմամբ, Ավինյանն արձագանքեց՝ նշելով, որ, նախ, խոսափողներն իր բերանը թող չմտցնեն, ապա նոր հարց ուղղեն։

«Իմ ակտիվությունը պայմանավորված է իմ աշխատանքով։ Ես փոխվարչապետի գործառույթ իրականացնելիս այլ աշխատանք էի տանում, պարետ էի, ամեն օր շփվում էի ժողովրդի հետ»,- նշեց նա։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Երևանի ավագանու գալիք ընտրություններում իր հնարավորությունները, Ավինյանը պատասխանեց․ «Ես բացարձակապես այս պահին ընտրությունների մասին չեմ մտածում»։

Մեկ այլ հարցի, թե ՔՊ վարչության կազմի ընտրության ժամանակ լուրեր էին պտտվում, որ կուսակցությունում թևերի են բաժանվել՝ ավինյանական ու պապիկյանական, հիմա ինքը ո՞ր թևին է պատկանում, Ավինյանը պատասխանեց՝ ինքը որևէ թևից չէ, և լրատվամիջոցներն են նման սերիալների սցենարներ գրում։

«Իրականությունն այն է, որ եղել է վերահաշվարկ, ու ի սկզբանե պարզ էր, որ թերություններ կային»,- նշեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։